Վախի մթնոլորտ չկա. Սյունիքի սահմանապահ համայնքներում հերքում են համացանցում տարածվող լուրերը

Սյունիքի սահմանամերձ Որոտան համայնքում տների լույսերը վառվում են, բնակիչներն էլ զբաղված են առօրյա հոգսերով: Ադրբեջանի սահմանապահների՝ գյուղի մոտակայքում դիրքավորվելուց հետո առ այսօր Որոտանում կրակոց կամ ընդհարում ադրբեջանցիների հետ չի եղել՝ արձանագրում է Որոտան վարչական շրջանի ղեկավարը: Նշում՝ մարտի 3-ին նկատեցին, որ Ադրբեջանի հսկողության տակ գտնվող հատվածում շինտեխնիկա է հայտնվել, կարճ ժամանակ անց արդեն համացանցից իմացան՝ տրակտորը մեծ աղմուկ է բարձրացրել: Քննարկում են, թե թշնամին խրամատ է փորում:

Սուրիկ Օհանջանյան, Որոտանի վարչական ղեկավար - Դա եղել է առավոտյան, երբ քանդել են իրենք այդ խրամատները, բայց կեսօրվա դրությամբ աշխատանքները դադարեցվել են, տեխնիկան հանել են: Այս պահի դրությամբ ոչինչ չի կատարվում:

Սահմանապահ Դավիթ Բեկ համայնքի բնակիչներն էլ իրենց մասին համացանցում և լրատվամիջոցներում հաճախ են իրականությունից կտրված, տագնապալի պատմությունների հանդիպում: Գրում էին, թե Դավիթ Բեկում երեխաները հատուկ ուղեկցությամբ են դպրոց հաճախում:

Վրեժ Բալայան, Դավիթ Բեկի միջնակարգ դպրոցի տնօրեն - Այսօր մեր երեխաները հաճախում են դպրոց առանց զինվորականների ուղեկցության, ոչ էլ դասերին են զինվորականներ լինում:

Դպրոցի դռներն անգամ պատերազմի օրերին չեն փակել: Ոչ մի աշակերտ պատերազմի հետևանքով չի հեռացել. սա էլ տարածված լուրերից մեկն է, որը հերքում են բնակիչները:

Որ Սյունիքի սահմանամերձ համայնքների բնակիչները մնան ծննադավայրում և աշխատանք ունենան, Կառավարությունը մի շարք ծրագրեր և արտոնություններ է նախատեսել, որոշներն արդեն ուժի մեջ են մտել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում