ԼԼիլիթ Սեդրակյան

Երեք նոր ՈՒԱԶ՝ Սյունիքի մարզի պահպանվող տարածքների պահպանության լիարժեք և արդյունավետ իրականացման համար

Երեք նոր ՈՒԱԶ՝ Սյունիքի մարզի պահպանվող տարածքների պահպանության լիարժեք և արդյունավետ իրականացման համար

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրել է, որ Սյունիքի մարզի պահպանվող տարածքների և անտառային տարածքների պահպանության արդյունավետությունը բարձրացնելու և տարածքների պահպանությունն իրականացնող կառույցների տեխնիկական կարողությունների հզորացման նպատակով «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակում, որի գործադիր մարմինն է Շրջակա միջավայրի նախարարությունը, ձեռք է բերվել 3 նոր ՈՒԱԶ ֆուրգոն մակնիշի մեքենա։

 
«Մեքենաներից 2-ը տրամադրվել են Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ին, 1-ը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսություն մասնյաճյուղին։
 

Մեքենաները, շնորհիվ իրենց բարձր անցողականության և շահագործման, սպասարկման բարձր արդյունավետության, կօգտագործվեն պահպանող տարածքների և անտառների պահպանության ամենօրյա աշխատանքներում և որպես բեռնա-մարդատար մոդիֆիկացմամբ մեքենաներ, հարկ եղած դեպքերում կօգտագործվեն նաև հակահրդեհային կանխարգելիչ և դժվարամատչելի գոտիներում հրդեհաշիջման նպատակներով, խմբային շրջայցերի կազմակերպման ընթացքում, ինչպես նաև` շահառու կառույցների տնկարանային տնտեսությունների վարման աշխատանքներում:

 

Ծրագրի դոնորն է գերմանական KfW բանկը»,- գրել է նախարարը Ֆեյսբուքի իր էջում: 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում