ՆՆարե Թադևոսյան

Աջակցություն հյուրընկալ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին

Աջակցություն հյուրընկալ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին

Պատերազմի հետևանքով Հայաստանում գտնվող արցախցիներին ժամանակավորապես հյուրընկալող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ֆինանսական վիճակի բարելավման նպատակով  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մշակած նախագիծը հավանության է արժանացել Կառավարության կողմից։

Ըստ այդմ՝ ՀՀ-ում գտնվող Արցախի չափահաս քաղաքացիներին 2021 թ․ մարտ-մայիս ամիսներին ժամանակավոր կացարան տրամադրող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը եռամսյա սոցիալական աջակցություն կստանան․ յուրաքանչյուր չափահաս հյուրընկալվողի համար կտրվի 30,000 դրամ։ Աջակցությունից օգտվելու համար դիմել կարող են միայն այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք ժամանակավորապես հյուրընկալել են արցախցիներին և ՀՀ ՏԿԵՆ նախաձեռնությամբ հաշվառվել են փետրվար ամսվա կոմունալ ծախսերի փոխհատուցման նպատակով։

Դիմումները կընդունվեն օոliոe.ssa.am կայքում՝ յուրաքանչյուր ամսվա համար տվյալ ամսվա 25-ից մինչև հաջորդ ամսվա 5-ը ներառյալ՝ հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում