ՄՄարի Կոստանյան

Նոր ուսումնական տարվանից Արցախում անվճար բուհական կրթական համակարգից կարող են օգտվել նաև ՀՀ քաղաքացիները. Արայիկ Հարությունյան

Նոր ուսումնական տարվանից Արցախում անվճար բուհական կրթական համակարգից կարող են օգտվել նաև ՀՀ քաղաքացիները. Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանին, արցախյան բուհերի ղեկավարներին և կրթության ոլորտի որոշ այլ պատասխանատուների:

Քննարկվել են արցախյան բուհերի միջազգային հավատարմագրմանը, 2021-2022 ուսումնական տարվա կրթական գործընթացի կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր: Նախագահ Հարությունյանը հայտարարել է, որ նախատեսվում է նոր ուսումնական տարվանից բուհական կրթությունն Արցախում դարձնել անվճար նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար:

Արայիկ Հարությունյանն առաջարկել է նախարարությանը և բուհերին վերանայել մասնագիտությունների ցանկը, ուշադրություն դարձնել կրթության որակին՝ անհրաժեշտության պարագայում ընդգրկելով նաև հրավիրյալ մասնագետների:

«Որակյալ կրթությունը պետք է դառնա Արցախի այցեքարտերից մեկը, և կառավարությունն այս ուղղությամբ ոչինչ չի խնայելու»,- ասել է նախագահը:

Այդ նպատակին հասնելու գործողությունները մշակելու ուղղությամբ նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում