Կայացել է Հանրային հեռուստաընկերության գարնանային եթերաշրջանի փակ դիտումը

Հանրային հեռուստաընկերության գարնանային եթերաշրջանի առաջին հեռուստադիտողներն են: Եթեր չգնացած հաղորդումներն առայժմ Մոսկվա կինոթատրոնի էկրանին են: Փակ դիտմանը մասնակցելու հնարավորություն ստացան պատահակության սկզբունքով ընտրված հեռուստադիտողները՝ ամեն մեկն իր ակնկալիքով:

Ոչ միայն մասնակցելու, այլև Առաջինին առաջինը գնահատելու հնարավորություն կա հենց այս դահլիճից: Հանրայինի թիմը կշնորհավորի գարնանային տոները, կպատմի դպրոցականից մինչև մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների կյանքի մասին:

Հայելուց այն կողմ կտեսնի մեր ազգային մշակույթն ու ավանդույթները՝ Հայաստանի տարբեր տեսարժան վայրերից: Փոքրերը մեծ քաղաքականություն կմտնեն հազար ու մի հարցով: Եվ, իհարկե, մուլտֆիլմեր, հին ու նոր էկրանավորումներ, դասական համերգներ և ոչ միայն: Թե էլ ինչ են ուզում մարդիկ տեսնել ու լսել, հաղորդումներում ինչ շտկումների կարիք կա, քննարկում են հեռուստադիտողները: Հանրայինն այս ամենը հաշվի կառնի աշնանը՝ 65-րդ եթերաշրջանին ընդառաջ:



 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում