Թալինի բաժնի համայնքային ոստիկանները գողության կասկածանքով բաժին բերման ենթարկեցին Մաստարա գյուղում բնակվող 37-ամյա մի տղամարդու։ Ստացված տեղեկությունների համաձայն՝ Մաստարա գյուղի վարչական տարածքում պահեստավորված ավազից գողացել էր մի քանի խորանարդ մետր։ Պարզվեց, որ ավազը նախատեսված էր Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության համար։ Գողոնը տան բակ էր տարել համագյուղացու բեռնատարով։ Այլ հանգամանքներ քննությամբ պարզվում են։
Ոստիկանները բացահայտել են Հյուսիս-հարավ ճանապարհաշինության համար նախատեսված ավազի գողությունը
Դիտումներ39













