ԴԴիանա Գասպարյան

Հայաստանի քաղաքական գործիչների գերակշիռ մասը կողմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդմանը. Պեսկով

Հայաստանի քաղաքական գործիչների գերակշիռ մասը կողմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդմանը. Պեսկով

Այսօր Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ հանդիպմանը, մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, անհեթեթ է որակել այն հարցադրումը, թե Հայաստանի քաղաքական գործընթացների մասնակիցները կարիք ունեն իրենց քայլերը ՌԴ նախագահի հետ համաձայնեցնելու: 

«Ինքը՝ Ռոբերտ Սեդրակովիչը, Ռուսաստանի մեծ բարեկամ է և Հայաստանի շահի համոզված կողմնակից: Մենք, ընդհանուր առմամբ, գոհունակությամբ արձանագրում ենք, որ Հայաստանում քաղաքական գործիչների գերակշիռ մասը կողմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդմանը: Մեզ համար գլխավորը դա է»,- ընդգծել է Պեսկովը։ 

Պեսկովը ավելացրել է, որ Նիկոլ Փաշինյանն այն քաղաքական գործիչներից է, որը կողմնակից է Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդմանը՝ փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք հիմնվում ենք նրա արած հայտարարությունների վրա: Ինչպես գիտեք՝ Փաշինյանի և Պուտինի միջև ծավալվում է ակտիվ երկխոսություն: Գիտեք նաև՝ ինչ լարված աշխատանքներ են նախորդել եռակողմ հայտարարության ստորագրմանը: Ուստի (Ռուսաստանի և Հայաստանի միջև-խմբ.) հարաբերությունները իրապես արժեքավոր են»,- ասել է Պեսկովը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում