ՌՌոզա Խաչատրյան

Տիրան Խաչատրյանը վարչական դատարանում վիճարկում է նախագահի հրամանագիրը

Տիրան Խաչատրյանը վարչական դատարանում վիճարկում է նախագահի հրամանագիրը

Հայաստանի Հանրապետության ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դիմել է վարչական դատարան` ՀՀ նախագահի 2021 թ. փետրվարի 24-ի հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջով: Այս մասին հայտնի դարձավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Հայցը ներկայացվել է մարտի 3-ին և մակագրվել դատավոր Մերի Համբարձումյանին: Գործով որպես երրորդ անձ ներգրավված են վարչապետի աշխատակազմն ու զինված ուժերի գլխավոր շտաբը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել Տիրան Խաչատրյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում