Մինչ օրս կատարվել է մոտ 2000 նույնականացում. Անահիտ Ավանեսյան

ՌՌոզա Խաչատրյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ մինչ օրս դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել և նույնականացվել Արցախյան երկրորդ պատերազմում զոհված զինծառայողի մոտ 2000 մարմին: 

«Մինչ օրս կատարվել է մոտ 2000 նույնականացում: Արդեն շատ փոքրաթիվ փորձանմուշներ ունենք, որոնք սպասում են փորձաքննության»,- ասաց նախարարը:

Բողոքներին, թե ԴՆԹ անալիզները երբեմն սխալ արդյունք են ցույց տալիս, նախարարը նշեց,  որ 2-3 բողոք է եղել, որոնք անհատական քննվել են, պարզաբանվել են և որևէ սխալի կամ անվստահության տեղ չի մնացել: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում