ՄՄերի Եգորյան

Մեդեա Աբրահամյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով

Մեդեա Աբրահամյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով

ՀՀ ժողովրդական արտիստ, լեգենդար թավջութակահար Մեդեա Աբրահամյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Մեդեա Աբրահամյանի թաղման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում: 

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝

1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, թավջութակահար Մեդեա Աբրահամյանի մահվան կապակցությամբ ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին
հաշվետվության հիման վրա»,- ասված է որոշման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում