ՆՆարեկ Սահակյան

Լոռու մարզպետը հանդիպել է մարզական ոլորտի ներկայացուցիչներին

Լոռու մարզպետը հանդիպել է մարզական ոլորտի ներկայացուցիչներին
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հանդիպումը մարզական ոլորտի ներկայացուցիչների, մարզում գործող մարզադպրոցների տնօրենների և մարզիկների հետ նպատակ ուներ վեր հանել ոլորտում առկա խնդիրները, խոսել առաջնահերթություններից ու առաջիկա անելիքներից:

Մարզի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ոլորտի նվիրյալներին՝ անձնվեր աշխատանքի, մարզում սպորտային կյանքն ակտիվ պահելու և երիտասարդ սերնդի ֆիզիկական դաստիարակությունը լավագույնս կազմակերպելու համար: Մարզպետը նշել է, որ տարբեր մարզաձևերում մեր մարզիկները լավ արդյունքներ ունեն, շեշտել առանձին մարզաձևերի զարգացման, երեխաների ներգրավվածության անհրաժեշտության մասին: Բարձրացված հարցերի շուրջ ծավալվել է ակտիվ քննարկում:

Ներկաներին հուզող հարցերի թվում էին մարզիչների աշխատավարձերի չափը, առանձին թաղամասերում սպորտդպրոցների կառուցման հնարավորությունը, 18 տարին լրացած մարզիկների բանակ զորակոչվելու խնդիրը, սպորտային գույքով ապահովվելու և մի շարք այլ հարցեր:

Արամ Խաչատրյանը շեշտել է՝ ներկայացված հարցերն առաջիկայում մանրամասն կքննարկվեն, կուսումնասիրվեն դրանց լուծման հնարավորությունները: Ինչ վերաբերում է պատանի մարզիկների՝ բանակ զորակոչվելուն, ապա մարզի ղեկավարի հավաստմամբ՝ հարցը կներկայացվի ԿԳՄՍ և Պաշտպանության նախարարություններում: Մարզպետը վստահեցրել է՝ բարձրաձայնված խնդիրները լուծումներ կստանան ըստ առաջնահերթության, նաև կարևորել համագործակցության սերտացումը թե՛ մարզային, թե՛ քաղաքային իշխանությունների հետ:

Հանդիպման ավարտին Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Գևորգ Մացակյանը ներկայացրել է համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող 10 սպորտդպրոցների գործունեությունը, նշել՝ վերջիններս հիմնականում գույքի արդիականացման խնդիր ունեն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում