Նոյեմբերի 15-ին իրավիճակը սխալ եք գնահատել, հիմա փորձում եք 180 աստիճան պտտել Ձեր ասածի իմաստը. Հայկ Գևորգյան

ՌՌոզա Խաչատրյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը ԲԴԽ նախագահին ուղղված հարցում հիշեցրեց՝ նոյեմբերի 15-ին արած աղմկահարույց հայտարարությունից հետո չկալանավորվեցին զինված հեղաշրջում նախապատրաստող նախկին պաշտոնյաներ, չկալանավորվեցին 7 տասնյակ ջարդարարներ և այլն:

«Այդ ամենը տեղի ունեցավ Ձեր հայտարարությունից հետո, ու Դուք այսօր ասում եք, որ Ձեր ուղերձը տեղ է հասել, կարծում եմ, որ հենց դա նկատի ունեիք: Եթե ուրիշ բան նկատի ունեք, խնդրում եմ ասեք»,- նշեց պատգամավորը:

Վարդազարյանը հրաժարվեց պատասխանել հարցին՝ նշելով, որ նույն բանն է ասելու, ինչ ասել է երեկ ու այսօր խորհրդարանում պատգամավորների հարցերին ի պատասխան:

«Իմ պատկերացմամբ՝ նոյեմբերի 15-ին Դուք ստեղծված իրավիճակը սխալ եք գնահատել: Կանխատեսել եք, որ իրադարձությունները կզարգանան այլ ուղղությամբ, որոնք տեղի չեն ունեցել, ու Դուք սխալվել եք: Հիմա փորձում եք 180 աստիճան պտտել Ձեր ասածի իմաստը: Իսկ Ձեր ասածի իմաստը բոլորին ակնհայտ է»,- ասաց Հայկ Գևորգյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում