ԼԼիլիթ Սեդրակյան

ԱԻ նախարարը ներկայացրել է Փրկարար ծառայության նորանշանակ տնօրենին

ԱԻ նախարարը ներկայացրել է Փրկարար ծառայության նորանշանակ տնօրենին

Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը, համաձայն իր զեկուցագրի, անցնում է թոշակի: Այսօր ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը շնորհակալություն է հայտնել գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանին երկարամյա ծառայության, նշանակալի ավանդի, անբասիր ու բեղմնավոր աշխատանքի համար և պարգևատրել շնորհակալագրով:

Անդրանիկ Փիլոյանն ԱԻՆ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին է ներկայացրել Փրկարար ծառայության նորանշանակ տնօրենին՝ գնդապետ Արմեն Գասպարյանին: Նա 2020 թ. զբաղեցրել է Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետի պաշտոնը: Նախարարն Արմեն Գասպարյանին արդյունավետ ծառայություն է մաղթել՝ ի նպաստ համակարգի զարգացման:

ԱԻ նախարարի խոսքով՝ Վրեժ Գաբրիելյանը դեռ ամիսներ առաջ էր ցանկություն հայտնել թողնել ծառայությունը, սակայն իր խնդրանքով շարունակել էր մնալ պաշտոնում: Փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը տարիների իր փորձն ու գիտելիքները կփոխանցի երիտասարդ սերնդին. նա դասավանդելու է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում:

Նշենք, որ Վրեժ Գաբրիելյանը Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնում նշանակվել էր 2019 թ. նոյեմբերին: Մինչ այդ տարբեր պաշտոններ է զբաղեցրել. նա քառորդ դարից ավելի ծառայում է հայրենիքին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում