ԱԱրման Գալոյան

Ոստիկանությունը ստացել է ընդդիմության հանրահավաքին հնարավոր սադրանքների մասին տվյալներ

Ոստիկանությունը ստացել է ընդդիմության հանրահավաքին հնարավոր սադրանքների մասին տվյալներ

Ոստիկանությունում տվյալներ են ստացվել, որ մարտի 3-ին՝ ժամը 16:00-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ։

Կոչ ենք անում զանգվածային միջոցառումներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում, զերծ մնալ հակաիրավական քայլերից ու չտրվել սադրանքների։

Քաղաքացիներին հորդորում ենք լինել իրավահարգ և իրենց իրավունքներն իրացնելիս պահպանել օրինականության պահանջներն ու համակեցության կանոնները։

Ոստիկանությունը հավաստիացնում է, որ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկելու է բոլոր միջոցները՝ հասարակական կարգն ապահովելու և հանրային անվտանգությունը պահպանելու համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում