ՄՄարիա Գաբրիելյան

Դատարանը պետք է սահմանափակի պաշտպանական կողմի այսպիսի վարքագիծը. «Մարտի 1»-ի գործով դատախազը՝ այսօրվա նիստի հետաձգման մասին

Դատարանը պետք է սահմանափակի պաշտպանական կողմի այսպիսի վարքագիծը. «Մարտի 1»-ի գործով դատախազը՝ այսօրվա նիստի հետաձգման մասին

Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի այսօրվա գործողությունները միտված են դատական նիստը ձգձգելուն, և այս վարքագիծը մենք վերագրում ենք պաշտպանական ամբողջ կողմին: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Մարտի 1»-ի գործով մեղադրող Գևորգ Բաղդասարյանը՝ խոսելով այսօրվա դատական նիստի հետաձգման մասին: 

Հիշեցնենք՝ «Մարտի 1»-ի գործով հերթական դատական նիստը հետաձգվեց ամբաստանյալ Արմեն Գևորգյանի ներկա չլինելու պատճառով: Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը վատառողջ է, հանձնել է կորոնավիրուսի թեստ:    

«Սա իրավունքի չարաշահում է, դատարանը պետք է սահմանափակի պաշտպանական կողմի այսպիսի վարքագիծը՝ թույլ չտալով, որ նրանք իրենց դատավարական հնարավորություններն օգտագործեն դատական նիստերը ձգձգելու նպատակով: Փաստարկը, որ քրեական գործը մեծ է, ճիշտ չէ, մեծ քրեական գործ մենք չենք տեսել, և հետո՝ ի՞նչ կապ ունի գործի ծավալը դատական նիստին չներկայանալու հետ»,- ասաց դատախազը: 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում