Առաջարկվում է ՊԵԿ որոշ աշխատակիցների մարտական զենք տրամադրել. ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց նախագիծը

ՌՌոզա Խաչատրյան

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Զենքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի նախատեսվում է մարտական զենք տրամադրել ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների աշխատակիցներին՝ օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար օգտագործելու հնարավորությամբ:

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արշակ Գասպարյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ առաջարկություններ չեն ստացել, փոփոխություններ չեն կատարվել:

Հիշեցնենք, որ հարցի առաջին ընթերցման քննարկման ժամանակ Գասպարյանը նշել էր, որ Կառավարության որոշմամբ նախատեսվում է սահմանել աշխատակիցների կոնկրետ ցանկ, թե ովքեր իրավունք ունեն կրելու մարտական զենք՝ հավելելով, որ ՊԵԿ աշխատակիցները անցնելու են համապատասխան դասընթացներ ոստիկանության ակադեմիայում:

 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում