Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները՝ պայմանավորված եղանակային անբարենպաստ պայմաններով:
«Հարգելի´ վարորդներ, զգուշացնում ենք, որ հանրապետության ողջ տարածքում ավտոճանապարհները սառցակալած են, իսկ Սյունիքի մարզում տեղում է ձյուն:
Հաշվի առնելով վերը նշվածը, հորդորում ենք մեքենան վարել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»,- ասված է հայտարարությունում:










