Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՌԴ օդային սահմանը ՀՀ քաղաքացիների համար կշարունակի բաց մնալ մինչև ապրիլի 1-ը ներառյալ

ՌԴ օդային սահմանը ՀՀ քաղաքացիների համար կշարունակի բաց մնալ մինչև ապրիլի 1-ը ներառյալ

Ռուսաստանի Դաշնություն «Ճանապարհորդիր առանց Քովիդ-19»-ի բջջային հավելվածի միջոցով մուտքի ներկայումս գործող կարգը երկարաձգվել է մինչև 2021թ. ապրիլի 1-ը՝ համաձայն ՌԴ կառավարության 26 փետրվարի 2021թ. № 485-р կարգադրության։ 

Հիշեցնենք, որ օտարերկրացիների մուտքը ժամանակավորապես սահմանափակող ՌԴ կառավարության կարգադրության մեջ 26.01.2021թ. կատարված փոփոխության համաձայն, 2021թ. փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը ներառյալ թույլատրվել էր Հայաստանի Հանրապետությունից և Բելառուսի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն մեկնող ԵԱՏՄ անդամ պետությունների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքը Ռուսաստանի Դաշնություն՝ օդային հաղորդակցության ստորև նշված 20 սահմանային անցակետերով։ Անհրաժեշտ է ներկայացնել վավերական անձնագիր, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդության հետազոտման բացասական արդյունքը, որը պետք է արտացոլվի «Путешествую без COVID-19»* բջջային հավելվածում։

* - բջջային հավելվածը հասանելի է Apple Store-ի և Google Play-ի հայաստանյան և ռուսաստանյան օգտատերերի համար։

  1. Անապա (Վիտյազևո)
  2. Վլադիվոստոկ (Կնևիչի)
  3. Գրոզնիյ (Սևերնիյ)
  4. Եկատերինբուրգ (Կոլցովո)
  5. Ժուկովսկիյ
  6. Կազան
  7. Կալինինգրադ (Խրաբրովո)
  8. Կրասնոդար (Պաշկովսկիյ)
  9. Կրասնոյարսկ (Եմելյանովո)
  10. Մոսկվա (Վնուկովո)
  11. Մոսկվա (Դոմոդեդովո)
  12. Մոսկվա (Շերեմետևո)
  13. Նիժնեկամսկ (Բեգիշևո)
  14. Նովոսիբիրսկ (Տոլմաչևո)
  15. Դոնի Ռոստով (Պլատով)
  16. Սամարա (Կուրումոչ)
  17. Սանկտ Պետերբուրգ (Պուլկովո)
  18. Սոչի
  19. Ուֆա
  20. Չկալովսկի

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում