ՆՆարե Թադևոսյան

ՀՀ ԱԳՆ պարզաբանումը «105 ռոյալ» նախագծի վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ պարզաբանումը «105 ռոյալ» նախագծի վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանում է ներկայացրել «105 ռոյալ» նախագծի վերաբերյալ: 

 
«Փետրվարի 24-ին համացանցում տարածվել է տեղեկատվություն այն մասին, որ Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցի կապակցությամբ «Դարի ղողանջ» հիմնադրամը նախաձեռնել է «105 ռոյալ» նախագիծը, և նշվում է, որ այն իրականացվում է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության մասնակցությամբ:

 

Այդ կապակցությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ 2019 թ. երկրորդ կեսին «Դարի ղողանջ» հիմնադրամի տնօրենը դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ «105 ռոյալ» նախագծի իրականացման հարցում աջակցելու խնդրանքով: Հաշվի առնելով նախագծի համահայկական բնույթը՝ ԱԳՆ-ն համաձայնություն էր տվել իր իրավասությունների շրջանակներում աջակցելու նախագծի իրագործմանը: Այդ համատեքստում 2019 թ. վերջին ամիսներին և 2020 թ. սկզբում ԱԳՆ-ի և հիմնադրամի միջև ծավալվել է համագործակցություն՝ տարբեր երկրների հայկական համայնքներում նախագծի վերաբերյալ իրազեկման շուրջ:

 

Սակայն 2020 թ. ընթացքում, պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ, համագործակցությունը ժամանակավորապես կասեցվել էր, իսկ 2020 թ. սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիայի և հետպատերազմական շրջանում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ համագործակցությունն ընդհանրապես դադարեցվել է, ինչի մասին տեղեկացվել է նաև «Դարի ղողանջ» հիմնադրամի տնօրենը:

 

Իրաքի, Ռումինիայի և Իսպանիայի հայ համայնքների ջանքերով նախապատերազմյան շրջանում հիմնադրամին է փոխանցվել 3 ռոյալի համար անհրաժեշտ գումար՝ 12000 ԱՄՆ դոլար։ ԱԳՆ և «Դարի ղողանջ» հիմնադրամի տնօրենի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որի շրջանակներում մանրամասն հաշվետվություն է ներկայացվելու փոխանցված միջոցների տնօրինման վերաբերյալ»,- նշված է պարզաբանման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում