ԱԱրևիկ Աբելյան

Տեղի է ունեցել Իմունականխարգելման հարցերով հանրապետական փորձագիտական հանձնաժողովի արտահերթ նիստ

Տեղի է ունեցել Իմունականխարգելման հարցերով հանրապետական փորձագիտական հանձնաժողովի արտահերթ նիստ

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ տեղի է ունեցել Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովի արտահերթ նիստ: Հանձնաժողովի անդամներից բացի նիստին մասնակցել են նաև բժշկական, կրթական և գիտահետազոտական կազմակերպությունների գիտնականներ, ճանաչված մասնագետներ, այդ թվում՝ հայազգի միջազգային փորձագետներ:

Հանձնաժողովը քննարկել է «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունը՝ կորոնավիրուսային հիվանդության համաճարակաբանական առանձնահատկությունների համատեքստում, ինչպես նաև հայկական զանգվածային լրատվամիջոցների մշտադիտարկման տվյալները: Մասնավորապես ընդգծվել է, որ «AstraZeneca» ընկերության COVID-19-ի դեմ պատվաստանյութը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ստացել է արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Այն կիրառելի է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց համար, իսկ պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության տվյալները համապատասխանում են ԱՀԿ-ի կողմից սահմանված չափանիշներին: Միջազգային փորձագետների կողմից ևս մեկ անգամ շեշտադրվել է, որ ներկա փուլում COVID-19-ի դեմ առկա բոլոր պատվաստանյութերը պաշտպանում են հիվանդության ծանր ձևերից, նվազեցնում մահացությունը և կրճատում հոսպիտալացումը:

Միաժամանակ նշվել է, որ ներկայումս պատվաստանյութերի համաշխարհային շուկայում առկա է COVID-19-ի դեմ պատվաստանյութերի անբավարարություն, որը կարող է խոչընդոտներ և ռիսկեր առաջացնել պատվաստանյութերի հասանելիության առումով ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի մի շարք երկրների համար:

Հանձնաժողովի նիստին մասնակցած փորձագետներ՝

  • Կիմ Հեքիմյան՝ Կոլումբիայի համալսարանի Սնուցումը մանկաբուժությունում ամբիոնի դասախոս, Հայաստանում Ամերիկյան համալսարանի դասախոս, հանրային առողջության ոլորտում VP&S ծրագրի տնօրենի տեղակալ.
  • Ցոլին Կոջաողլանյան՝ Նյու Յորքի Ալբերտ Էյնշտեյնի բժշկական քոլեջի մանկական ինֆեկցիոն հիվանդությունների դասախոս, մանկական ինֆեկցիոնիստ.
  • Լորկե Լիբարիդյան՝ մանկաբույժ, «Cambridge Health Alliance»-ի առաջնային բուժօգնության արդյունավետության բարձրացման բժշկական տնօրեն, Հարվարդի բժշկական դպրոցի ինստրուկտոր.
  • Շանթ Շեխերդիմիյան, բժշկական գիտությունների դոկտոր, առողջապահության նախարարության խորհրդական:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում