ՌՌոզա Խաչատրյան

ԱԻ նախարարի ուղերձը Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ

ԱԻ նախարարի ուղերձը Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա առիթով հանդես է եկել ուղերձով:

«Հարգելի՛ գործընկերներ,

մարտի 1-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օր: Այսօր մեզ համար այն առանձնահատուկ նշանակություն ունի՝ ելնելով քաղպաշտպանության ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների լուծման հրատապությունից:

Կրկին ուզում եմ զգոնության ու պատասխանատվության կոչ անել` կարևորելով բնակչության ուսուցումը, կանխարգելիչ միջոցառումները, արտակարգ իրավիճակներում բնակչության պատրաստվածությունը և նրանց լիարժեք պաշտպանության կազմակերպումը: Իհարկե, ցավոք, քաղպաշտպանությունը մեր երկրի համար միայն խաղաղ պայմանների ընթացքում առկա տարերային ու տեխնածին աղետների հետևանքների վերացումը չէ, մեր գործունեության ճակատը նաև պատերազմի ժամանակ բոլոր սպառնալիքներին ու մարտահրավերներին դիմակայելն է՝ պաշտպանելով մարդկանց և մեր երկրի սահմանները: Ես վստահ եմ, որ դուք այն պատվով կկատարեք:

Շնորհավորում եմ բոլորիդ Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ և մաղթում եմ անվտանգ ու խաղաղ ծառայություն»,-ասված է ուղերձում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում