ԱԱրսեն Մկրտչյան

Թարմացում. 01.03.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 158 նոր դեպք, առողջացել է 117 մարդ

Թարմացում. 01.03.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 158  նոր դեպք, առողջացել է 117 մարդ
Մարտի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 172216 դեպք, որոնցից 163511-ը` առողջացած, 3195-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4693 պացիենտ:
 
Ընդհանուր առմամբ կատարվել է 733639 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4372 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 158 նոր դեպք: Ունենք 117 առողջացած և 3 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 817 է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում