ԱԱրման Գալոյան

Գրանցվել է 163 արտակարգ դեպք. ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

Գրանցվել է 163 արտակարգ դեպք. ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

Փետրվարի 22-28-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 351 դեպք, որից 163-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 91 հրդեհի, 6 փլուզման, 1 հեղեղման, 2 քարաթափման, 6 ինքնասպանության փորձի դեպք, 49 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև 122 կենցաղային կանչ: Տուժել է 73 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 7 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 6 մահ:

Արձանագրվել է թունավորման 7 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 28 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 171 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 143 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում