ՆՆարե Թադևոսյան

Անհրաժեշտություն է առաջացել նորից ծավալել կորոնավիրուսային ԲԿ-ներ. Գևորգ Սիմոնյան

Անհրաժեշտություն է առաջացել նորից ծավալել կորոնավիրուսային ԲԿ-ներ. Գևորգ Սիմոնյան

Վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի կայուն աճ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը:

 

«Մասնավորապես ազատ ստացիոնար մահճակալների թիվը դինամիկ նվազում է: Այսպես` 26.02 դրությամբ ունեցել ենք 630 հոսպիտալացված բուժառու, իսկ արդեն 27.02 դրությամբ այդ թիվը 674 է (~ 7%):

 

Այսպիսով` անհրաժեշտություն է առաջացել նորից ծավալել կորոնավիրուսային բժշկական կենտրոններ:
 
Հիշեցնեմ, որ ավելի վաղ հիվանդացության անկման ֆոնին շուրջ երեք տասնյակ կորոնավիրուսային ԲԿ-ներ կոնսերվացվել կամ վերապրոֆիլավորվել էին` գործող մնալով ընդամենը երկուսը»,- գրել է Սիմոնյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում