ԼԼիլիթ Սեդրակյան

Զարեհ Սինանյանը Մոսկվայում այցելել է Լազարևների անվան դպրոց

Զարեհ Սինանյանը Մոսկվայում այցելել է Լազարևների անվան դպրոց
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Մոսկվայում այցելել է Լազարևների անվան թիվ 2042 դպրոց, որտեղ հայերենը որպես օտար լեզու է դասավանդվում՝ տեղեկացնում են հանձնակատարի գրասենյակից:
 
Գլխավոր հանձնակատարի հետ զրույցում դպրոցի տնօրենը շեշտել է, որ հայերենը Ռուսաստանում մայրենի լեզուների ցանկում չէ, ինչը խոչընդոտում է հայերենով գրքերի հրատարակմանը:
 
Զարեհ Սինանյանը մտադիր է խնդիրը ևս մեկ անգամ բարձրացնել Էթնիկ հարցերի դաշնային գործակալության ղեկավարության, ինչպես նաև իրավասու այլ մարմինների հետ հանդիպումների ժամանակ: Առայժմ աշակերտները սովորում են Հայաստանից ուղարկած դասագրքերով: Լազարևների անունը կրող դպրոցում կա նաև երաժշտական դասարան, որին գլխավոր հանձնակատարը նվիրել է քանոն երաժշտական գործիք: 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում