ԱԱրման Գալոյան

Ժամը 13։44-ի դրությամբ Բաղրամյան պողոտայի՝ ցուցարարների կողմից փակված տարածքում գտնվել է 2100 մարդ. ԻՔՄ

Ժամը 13։44-ի դրությամբ Բաղրամյան պողոտայի՝ ցուցարարների կողմից փակված տարածքում գտնվել է 2100 մարդ. ԻՔՄ

Այսօր՝ փետրվարի 26-ին, Բաղրամյան պողոտայում շարունակվում էր դեռևս երեկ երեկոյից սկսված բողոքի ակցիան։ Հիշեցնենք, որ երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած ցույցից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժման» կողմնակիցները փակել էին Բաղրամյան պողոտան, որտեղ արդեն այսօր Ազգային ժողովի դիմաց հրավիրել էին հանրահավաք։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի տվյալներով, ժամը 13։44-ի դրությամբ, Բաղրամյան պողոտայի՝ ցուցարարների կողմից փակված տարածքում գտնվել է 2100 մարդ՝ տեղեկացրել է «Իրազեկ քաղաքացիների միավորումը»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում