«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքն իսկապես մեծ նվաճում է լինելու. Հայրապետյան

ՆՆարե Ոսկանյան

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց և դրական եզրակացություն ստացավ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը: 

Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը շեշտեց՝ նախագիծը հետ չի կանչվի, վստահ է՝ օրենքը կընդունվի հաջորդ շաբաթ, և կախված նրանից, թե նախագահը երբ կստորագրի, հաջորդ օրվանից կսկսվեն քննարկումներ: 

«Ես առավել քան վստահ եմ, որ սա ոչ թե մեկ քայլ, այլ իսկապես շատ մեծ նվաճում է լինելու բարձրագույն կրթության և գիտության ոլորտների օրենսդրական հիմքի կառուցման տեսանկյունից: Հարցեր են առաջանում արդեն օրենքի կիրարկման և իմպլեմենտացիայի մասով, բայց գոնե թե սա մեր քննարկելիքը չէ: Մենք դնում ենք սրա տակ մեխանիզմներ՝ հետո արդեն, որպես օրենսդիրներ, պետք է վերահսկենք, որպեսզի այն լավագույնս իրավակիրառ պրակտիկայում գործածվի: Վերջապես բարձրագույն կրթության և գիտության մասին օրենք կունենանք, և երևի թե օրենսդրության պատմության մեջ ամենաշատ քննարկված, ամենաշատ ներառականություն, մասնակացայնություն ապահոված աշխատանքներից մեկն է լինելու»,- ասաց Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ առաջին ընթերցումից հետո եղել են մի շարք քննարկումներ, ներկայացվել են առաջարկություններ, կատարվել են փոփոխություններ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում