ՄՄերի Եգորյան

Վերապատրաստում INSARAG-ի չափանիշներով

Վերապատրաստում INSARAG-ի չափանիշներով

Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում փետրվարի 23-25-ը անցկացվել է «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (INSARAG) չափանիշներով վերապատրաստում՝ արտաքին և ներքին որակավորումն անցած քաղաքային որոնողափրկարարական 5 թիմի անդամների համար:

Դասընթացին մասնակցել է 15 փրկարար՝ ԱԻՆ փրկարար ծառայության Լոռու, Սյունիքի, Շիրակի, Տավուշի մարզային փրկարարական վարչությունների տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատներից և ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից:

2021 թվականի աշխատանքային պլանով նախատեսված է վերապատրաստման 20 դասընթաց, որից 12-ը՝ INSARAG-ի չափանիշներով: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում