ԱԱրման Գալոյան

Երիտասարդը կալանավորվել է՝ մոր նախկին ընկերոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով

Երիտասարդը կալանավորվել է՝ մոր նախկին ընկերոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 21-ամյա երիտասարդի կողմից 47-ամյա տղամարդու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2021թ. փետրվարի 20-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, անձնական հարցերը պարզաբանելու նպատակով, 21-ամյա երիտասարդը Երևան քաղաքի Պարոնյան փողոցում հանդիպել է մոր նախկին ընկերոջը: Վերջիններիս միջև խոսակցությունը վերածվել է քաշքշուկի, որից հետո երիտասարդը, մտնելով նշված փողոցում գտնվող արագ սննդի կետ, խոհանոցից դանակ է վերցրել և վերադառնալով, 47-ամյա տղամարդուն սպանելու դիտավորությամբ, մեկ անգամ հարվածել է նրա կենսական կարևոր օրգանների՝ պարանոցի և ըմպանի հատվածին՝ պատճառելով պարանոցի ձախ կեսի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ վնասվածք: Այնուհետև գիտակցելով նրան մահ պատճառելու իրական հնարավորությունը՝ անտարբերություն  է դրսևորել և նրան օգնություն ցույց տալու ուղղությամբ որևէ միջոց չի ձեռնարկել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասով: Վերջինս կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում