ԳԳայանե Թամամյան

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 362 նոր դեպք

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 362 նոր դեպք

Փետրվարի 25-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 362 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 269800 է: Այս մասին գրում է կառավարության stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է 22501 թեստավորում, որից 13718-ը՝ հակամարմինների, 8783-ը՝ ՊՇՌ թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 470 պացիենտ: Երկրում վարակը հաղթահարել է 263727 մարդ:

Մեկ օրում մահացել է ևս 12 մարդ, մահերի ընդհանուր թիվը 3475 է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում