ԱԱրման Գալոյան

Թարմացում. 25.02.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 282 նոր դեպք, առողջացել 467 քաղաքացի

Թարմացում. 25.02.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 282 նոր դեպք, առողջացել 467 քաղաքացի

Փետրվարի 25-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 171227 դեպք, որոնցից 162984-ը` առողջացած, 3179-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4255 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 716682 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3488 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 282 նոր դեպք: Ունենք 467 առողջացած և 4 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 809 է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում