ԱԱննա Ավետիսյան

Անհրաժեշտ է իրականացնել հրատապ քայլեր՝ ի նպաստ գիտության պահպանման և զարգացման. «Գիտուժ»

Անհրաժեշտ է իրականացնել հրատապ քայլեր՝ ի նպաստ գիտության պահպանման և զարգացման. «Գիտուժ»

Անհրաժեշտ է իրականացնել հրատապ քայլեր՝ ի նպաստ գիտական ներուժի պահպանման և զարգացման: Նման կարծիք է հայտնել «Գիտուժ» նախաձեռնության անդամ, «Earlyone» և «Limetech» ընկերությունների հիմնադիր և գլխավոր տնօրեն, ԱՏՁՄ վարչության անդամ Գևորգ Սաֆարյանը:

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում «Գիտուժ» նախաձեռնությունը ներկայացրեց Հայաստանում գիտության հետագա զարգացման իր առաջարկները: Նախաձեռնության անդամներն առաջարկում են ավելացնել գիտական և գիտատեխնիկական գործունեության համար պետական բյուջեով նախատեսված հատկացումները և այդ մասին ամրագրել ՀՀ գիտության ոլորտը կարգավորող օրենքում:

«Մենք՝ գործարարներս, տարիներ շարունակ մեր գործունեությունը ծավալելու ենք Հայաստանում և մեր ապագան կապում ենք մեր երկրի հետ: Հզոր Հայաստան ունենալու համար մեզ անհրաժեշտ է ունենալ հզոր գիտություն,»- ասաց Սաֆարյանը:

Նրա պնդմամբ՝ տրամադրվող միջոցները պետք է ուղղել գիտական միջավայրի բարելավմանը, աշխատավարձերի և կրթաթոշակների բարձրացմանը, ինչպես նաև թիրախային թեմաների ֆինանսավորմանը: Այս գործընթացի իրականացումը պետք է ուղեկցվի պետական հատկացումների աստիճանաբար աճով՝ հետևյալ ժամանակացույցով.

  1. 2022թ. - բյուջեի առնվազն 2%,
  2. 2023թ. - բյուջեի առնվազն 3%,
  3. 2024 թվականից սկսած՝ բյուջեի առնվազն 4% (մոտավորապես ՀՆԱ-ի 1%):

«Գիտուժ» նախաձեռնության գործընկեր, «Մանթաշով գործարարների միության» նախագահ Վահրամ Միրաքյանը կարևորեց գիտելիքահենք տնտեսության զարգացումը երկրում և դրան ուղղված ֆինանսավորումը: Նա նշեց, որ այս գործընթացը կարող է լինել ժամանակատար, սակայն արդյունքներն ավելի ակնառու կլինեն:

«Բիզնեսին և տնտեսությանը միշտ պետք են որակյալ կադրեր: Ու այդ որակյալ կադրերը կարող են դուրս գալ որակյալ գիտական միջավայրից»,- ասաց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում