Ամերիկացի կոնգրեսական Ջեքի Սփիերը նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոչ է արել նորից ներգրավվել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներում և առաջնահերթությունների շարքում դիտարկել հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը: Այդ մասին հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: 

Ջեքի Սփիեր (ԱՄՆ կոնգրեսական) - «Հպարտ եմ միանալու հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահներին և ավելի քան 100 գործընկերոջս, որոնք Բայդենի վարչակազմին կոչ են արել առաջնահերթությունների շարքում դիտարկել Հայաստանին հատկացվելիք տնտեսական աջակցության և հայ ռազմագերիների ազատ արձակման հարցերը:

Ինձ ոգեշնչել են նախագահ Բայդենի և պետքարտուղար Բլինքենի նախկին հայտարարությունները՝ հաջակցություն Արցախում կայուն խաղաղության հաստատման: ԱՄՆ-ը պետք է արագ գործի և նորից ներգրավվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքում՝ ուղղված երկարատև խաղաղության հաստատմանը, ինչն իր հերթին կօգնի Արցախի բնակչությանը վերակառուցել իր համայնքները, կպաշտպանի նրանց ինքնորոշման իրավունքը և կկանխի հետագա բռնությունը»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում