Ողջ աշխարհում փետրվարի 21-ին նշվող Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ Microsoft ընկերությունը հայտարարել է, որ տեքստերի թարգմանություն իրականացնող իր Microsoft Translator ծառայությունն ավելացրել է ևս 9 լեզու՝ այդ թվում և հայերենը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»՝ այդպիսով Microsoft Translator-ի ծառայություններն արդեն հասանելի են դարձել 83 տարբեր լեզուներով:










