ՆՆարեկ Սահակյան

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 35 ավտոմեքենա, 68 քաղաքացու ցուցաբերել օգնություն

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 35 ավտոմեքենա, 68 քաղաքացու ցուցաբերել օգնություն

Փետրվարի 22-23-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Սյունիքի մարզի Գորիս, Արագածոտնի մարզի Ապարան, Աշտարակ, Գեղարքունիքի մարզի Գավառ, Ճամբարակ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Լոռու մարզի Տաշիր, Վանաձոր քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Կամխուտ գյուղում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 35 ավտոմեքենա և 68 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում