ԱԱննա Ավետիսյան

«Հայրենիքի փրկության շարժման» բողոքի ակցիան ավարտվեց

«Հայրենիքի փրկության շարժման» բողոքի ակցիան ավարտվեց

«Հայրենիքի փրկության շարժման» այսօրվա բողոքի ակցիան ավարտվեց: 

Ակցիայի մասնակիցները վարչապետի հրաժարականի պահանջով Հանրապետության հրապարակից երթով շարժվեցին ոստիկանության, ծաղիկներ խոնարհեցին Արամ Մանուկյանի արձանի մոտ: Դաշնակցական Իշխան Սաղաթելյանը կոչ արեց ոստիկանապետին պարզաբանել իր աշխատակիցների այսօրվա գործողությունները: Այնուհետև ցուցարարները շարժվեցին դեպի Ազգային անվտանգության ծառայություն:

Երթն ավարտվեց Շառլ Ազնավուրի հրապարակում: ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, ամփոփելով այսօրվա ակցիան, հայտնեց, որ վաղը՝ չորեքշաբթի, բողոքի գործողությունները կշարունակվեն, ժամի և վայրի մասին կհայտարարվի ավելի ուշ, իսկ հինգշաբթի կլինեն ավտոերթեր Երևանում և Հայաստանի մարզերում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում