ԳԳայանե Թամամյան

Կենդանաբանական այգում պահվող աղվեսը վերադարձվել է վայրի բնություն

Կենդանաբանական այգում պահվող աղվեսը վերադարձվել է վայրի բնություն

Փետրվարի 17-ին «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ից ստացվել էր գրություն՝ այգում պահվող մեկ աղվեսին վայրի բնություն վերադարձնելուն աջակցելու խնդրանքով՝ հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից: 

Փետրվարի 23-ին կազմվել է վայրի կենդանու ընդունման-հանձնման ակտ, և ԲԸՏՄ կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի, կենդանաբանական այգու անասնաբույժի և մասնագետների հետ համատեղ կենդանին բաց է թողնվել «Ջրվեժ» արգելոցային համալիրին հարակից տարածքում։

Աղվեսը ստացել էր կատաղության և հիվանդությունների դեմ համապատասխան պատվաստումներ։

«Շնորհակալություն ենք հայտնում կենդանաբանական այգու տնօրինությանը համագործակցության և մասնագիտական արհեստավարժ մոտեցման համար»,- նշել են ԲԸՏՄ-ից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում