ԳԳայանե Թամամյան

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 493 նոր դեպք

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 493 նոր դեպք

Փետրվարի 23-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 493 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 268995 է՝ տեղեկացնում է կառավարության stopcov.ge կայքը: 

Երեկ կատարվել է 19869 թեստավորում, որից 13410-ը՝ հակամարմինների, 6459-ը՝ ՊՇՌ թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 539 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 262796 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 10 մարդ, ընդհանուր՝ 3457:

Դրական դինամիկայի ցուցանիշը՝ օրական 2,48%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 2,4%, վերջին 7 օրվանը՝ 2.4%:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում