Հայաստանի եզդիական համայնքը նոր առաջնորդ ունի. 31-ամյա Խդր Հաջոյանը մինչև այս «Էզդիխանա» թերթն է խմբագրել, զբաղվել մշակութային ու կրոնական հարցերով: Ազիզ Թամոյանի մահից հետո եզդիները քննարկել ու որոշել են՝ իրենց ապագան նրա թոռան ձեռքում է:
Խդր Հաջոյան, Եզդիների ազգային միության նախագահ - Այսօր, բնականաբար, անձի ընտրություն չէր: Ես կարող եմ միանշանակ ասել, որ այսօր ընտրվել է եզդիների կրոնի պաշտպանությունը, այսօր ընտրվել է եզդիների մշակույթի պահպանությունը, եզդի ժողովրդի ապագան:
Նախագահի միակ թեկնածուն մասնագիտությամբ իրավաբան է: Ավարտել է Երևանի Պետական համալսարանը: Եզդիների հոգևոր առաջնորդն ընդգծում է՝ Հաջոյանն այն մարդն է, որը կարող է իր ուսերին պատասխանատվություն վերցնել: Ինքն էլ ինչով կարող է կօգնի երիտասարդ նախագահին, որ կայանա ու կարողանա բարդագույն խնդիրները կարգավորել:
Շեյխ Բրո Հասանյան, Եզդիների հոգևոր առաջնորդ - Մենք մեծ հույս ունենք, որ Խդր Հաջոյանը կշարունակի այն ծառայությունը և այն ճանապարհով կգնա, որը հարիր է եզդի ժողովրդին: Ուրիշ թեկնածու չլինելն ապացույցն է, որ եզդի ազգը լիովին վստահում է իր ճակատագիրը, իր ժողովրդի ապագան այն երիտասարդին, որն անցել է այդ ուղին և ունի բավարար բարձրագույն գիտելիքներ:
Եզդիների ազգային միության նորընտրիր նախագահն իրենց ապագան լուսավոր է պատկերացնում: Ասում է՝ անլուծելի խնդիրներ չկան: Առաջնահերթ՝ եզդիների մասին կարծրատիպերը կփորձի կոտրել, հետո կկարգավորի կրթական ու մշակութային հարցերը: Խդր Հաջոյանն աշխարհի բոլոր եզդիների միասնականության մեջ է խնդիրների լուծումը տեսնում:
Խդր Հաջոյան - Շատ ծրագրեր ունենք: Ամբողջ աշխարհի կողմից եզդիներին որպես էթնիկ ազգ ճանաչելը, իհարկե, ՀՀ-ն որպես այդպիսին առաջին երկիրն էր, որը ճանաչեց, մեր հետագա գործընթացն այս հարցերի շուրջ է լինելու:
83-ամյա Ազիզ Թամոյանը, որ վախճանվեց հունվարի 2-ին, իր ողջ կյանքը նվիրել է եզդի ազգի ինքնության պահպանմանը: 33 տարի ղեկավարելով եզդիների ազգային միությունը՝ Թամոյանը նպաստել է հայ-եզդիական բարեկամության ամրապնդմանը: Թոռն էլ խոստանում է, որ նույն ոգով կշարունակի իրագործել պապի կիսատ թողած գործերը:

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Լուրեր 15:00 | | 22.09.2026

Ազգային ժողովում Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի հետ քննարկվել են երկկողմ կապերի զարգացմանն առնչվող հարցեր

Ամրապնդում ենք Ուկրաինայի օդային պաշտպանությունը. Մակրոն

Հայաստանը բժշկական զբոսաշրջության զարգացման համար կարևոր նախադրյալներ ունի. Գևորգ Պապոյան

Վթարային ջրանջատում Երևանի Դավթաշեն վարչական շրջանում







