ՎՎարդուհի Բալյան

«Հայրենիքի փրկության շարժման» երթը. բողոքի ակցիա՝ Երևանում

«Հայրենիքի փրկության շարժման» երթը. բողոքի ակցիա՝ Երևանում

«Հայրենիքի փրկության շարժումն» այսօր երթ է անցկացրել: Ակցիայի մասնակիցները մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանից ոստիկանների ուղեկցությամբ քայլել են դեպի Երևանի կենտրոն: Կոմիտասի պողոտայից սկսած քայլերթն ուղղությունը շեղել և կանգառ է կատարել Հատուկ քննչական ծառայության շենքի մոտ, որտեղ ընդդիմության ներկայացուցիչները ձվեր են նետել:

Կարճատև ելույթներով «Հայրենիքի փրկության շարժումն» իր երթն ընդմիջել է նաև Բաղրամյան պողոտայում՝ նախագահական նստավայրի և Ազգային ժողովի դիմաց: Ֆրանսիայի հրապարակում արդեն երթին միացել է Վազգեն Մանուկյանը: Բողոքի ակցիայի մասնակիցները գունավոր ծուխ են արձակել ու փակել խաչմերուկ տանող բոլոր ճանապարհները:

Երթն ամփոփել է շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը՝ տեղեկացնելով, որ վաղը նույնպես ակցիա են անցկացնելու: Երթից առաջ էլ, անդրադառնալով Վազգեն Մանուկյանի հայտարարության հիման վրա հարուցված քրեական գործին, Սաղաթելյանը հայտարարել է, որ մտադիր չեն հետ կանգնել իշխանությունների հրաժարականի իրենց պահանջից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում