COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

ԴԴավիթ Մուրադյան

Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի հայտարարությունը՝ միջուկային համալիրներում ստուգումների կապակցությամբ

Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի հայտարարությունը՝ միջուկային համալիրներում ստուգումների կապակցությամբ

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղարի՝ Թեհրան կատարած այցի ավարտին կողմերը հրապարակել են համատեղ հայտարարություն՝ Իրանի միջուկային համալիրներում գործակալության տեսուչների ստուգումներ իրականացնելու գործընթացի վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Pars Today-ը:

Գործակալության կայքում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ ՄԱԳԱՏԷ-ն և Իրանի միջուկային էներգիայի կազմակերպությունը վերահաստատել են հարաբերություններում փոխվստահության առկայությունը, որի հիման վրա 2020 թ. օգոստոսի 26-ին հրապարակվել էր համատեղ հայտարարություն:

Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի համատեղ հայտարարության մեջ ասվում է. «Իսլամական խորհրդարանում ընդունված՝ «Պատժամիջոցների չեղարկման» մասին օրենքի իրագործման շրջանակներում ԻԻՀ կառավարությունը ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրել է, որ 2021 թ. փետրվարի 23-ից դադարեցնում է ՀԳՀԾ-ի շրջանակներում կամավոր գործողությունների իրականացումը»:

Հայտարարության մեջ ասված է, որ Իրանը, ինչպես նախկինում, շարունակելու է Երաշխիքային համաձայնագրի գործադրումն առանց սահմանափակումների:

Կողմերի միջև ստորագրվել է տեխնիկական համաձայնագիր, որը գործակալությանը հնարավորություն է տալիս ևս երեք ամիս շարունակել մոնիտորինգը (համաձայն կցված տեխնիկական ցուցակի):

2020 թ. դեկտեմբերի 1-ին Իրանի իսլամական խորհրդարանը հաստատեց «Պատժամիջոցների չեղարկման մասին» օրենքը, որը կառավարությանը պարտավորեցնում է օրենքի հաստատումից հետո երկու ամսվա ընթացքում, ՀԳՀԾ-ի 26 և 36 կետերի համաձայն, դադարեցնել Լրացուցիչ արձանագրությունների գործադրումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում