ՆՆարեկ Սահակյան

Կինոլեգենդը՝ Արտավազդ Փելեշյանը, նշում է ծննդյան 83-րդ տարեդարձը. Տիգրան Վիրաբյան

Կինոլեգենդը՝ Արտավազդ Փելեշյանը, նշում է ծննդյան 83-րդ տարեդարձը. Տիգրան Վիրաբյան
Կինոլեգենդը՝ Արտավազդ Փելեշյանը, նշում է ծննդյան 83-րդ տարեդարձը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը: 

«Տարածական մոնտաժի հեղինակը համաշխարհային կինոյում պարզապես հեղաշրջում արեց՝ ջնջելով մոնտաժի ընդունված չափանիշների սահմանագիծը: Վավերագրական կինոյի կենդանի դասականն իր ֆիլմերը կառուցել է առանց բառերի:

Մի առիթով ասել է. «Բառն օգտագործելը պահանջում է այնքան տևողության պատկեր, որքան պիտի տևի խոսակցությունը, իսկ դա խանգարում է կերպար ստեղծելուն: Դրա համար է, որ հրաժարվել եմ բառերից: Դրանք կաշկանդում են: Պատկերները, գործողությունները, ձայները, հնչյունները, աղմուկը, երաժշտությունը միասին խոսում են ավելի շատ, քան բառերը: Ես ստեղծում եմ էմոցիոնալ դաշտ ոչ թե տվյալ հատվածի շուրջ, այլ` ընդհանուր ֆիլմի»:
 
Վարպետ, շնորհավորում եմ և լիահույս եմ, որ շատ շուտով Ձեզ կտեսնենք նկարահանման հրապարակում՝ կինոօպերատորի կողքին»,- գրել է Վիրաբյանը:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում