ՆՆարեկ Սահակյան

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է, կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է, կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Վայքի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Գորիսի, Կապանի, Դիլիջանի, Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում