Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՀՀովհաննես Վարդանյան

ՃՏՊ Փարաքար-Մուսալեռ ավտոճանապարհին․ կա զոհ

ՃՏՊ Փարաքար-Մուսալեռ ավտոճանապարհին․ կա զոհ

Փետրվարի 22-ին, ժամը 01։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արգավանդ գյուղից «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Փարաքար-Մուսալեռ ավտոճանապարհին բախվել են «Mazda» և «Honda Elison» մակնիշների ավտոմեքենաները․ «Mazda» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց։

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը երեք տուժած տեղափոխվել է «Էջմիածին» ԲԿ, որոնցից երկուսն այնուհետև հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ։ Փրկարարները «Mazda» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, «Honda Elison» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, ովքեր հոսպիտալացվել են «Էջմիածին» ԲԿ, այնուհետև՝ «Էրեբունի» ԲԿ։

Տուժած Հ․ Ջ․-ն (ծնված 1999 թ․), ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ Գ․ Ա․-ն (ծնված 1984 թ․) մահացել է։ Փրկարարները հոսանքազրկել են «Mazda» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում