ՆՆարեկ Սահակյան

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 25 ավտոմեքենա, 24 քաղաքացու ցուցաբերել օգնություն

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 25 ավտոմեքենա, 24 քաղաքացու ցուցաբերել օգնություն

Փետրվարի 20-21-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 25 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքում, Լոռու մարզի Վանաձոր, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքներում, Հայրավանք գյուղում, Արագածոտնի մարզի Ապարան, Աշտարակ քաղաքներում, Մելիք գյուղում, Քուչակ-Ապարան, Ծաղկահովիտ-Ապարան ավտոճանապարհներին, Քուչակ գյուղում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Ցողամարգ-Թորոսգյուղ ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Սիսիան, Մեղրի քաղաքներում, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 25 ավտոմեքենա և 24 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում