ԱԱննա Ավետիսյան

Փետրվարի 21-ը՝ Մայրենի լեզվի միջազգային օր

Փետրվարի 21-ը՝ Մայրենի լեզվի միջազգային օր

1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակել է Մայրենի լեզվի միջազգային օր, հիշեցնում է Ազգային գրադարանի Ֆեյսբուքի պաշտոնական էջը:

 
2000 թվականից այս օրը նշվում է որպես Մայրենի լեզուների իրավունքների ճանաչման ու գործածության աջակցման օր: Մայրենի լեզվի միջազգային օրը նպատակ ունի հավերժացնելու այն քաղաքական պայքարը, որ շուրջ 70 տարի առաջ մղվել է բենգալերենն առանձին լեզու ճանաչելու համար:
 
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատմամբ՝ աշխարհում ամեն երկու շաբաթը մեկ 1 լեզու է անհետանում՝ իր հետ տանելով մի ամբողջ մշակութային ժառանգություն, իսկ աշխարհի գրեթե 6000 լեզուների կեսը մոտ ժամանակներս կարող են կորցնել իրենց կրողներին:

 

Հայաստանի ազգային գրադարանն իր ընթերցողներին հորդորում է պատասխանատվությամբ ու բծախնդրորեն վերաբերել հայերենին՝ որպես ազգային ինքնության ու մշակութային ժառանգության պահպանման ամենակարևոր գործոնի՝ մեջբերելով Համո Սահյանի՝ հայոց լեզվին նվիրված բանաստեղծության քառատողերից մեկը.

Մեր լեզուն արյունն է մեր,

Արյունից ավելի թանկ,
Մեր բուրմունքն ու գույնն է մեր,
Մեր լեզուն մենք ենք, որ կանք:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում