ՄՄարիա Գաբրիելյան

Ուսուցիչները նշում են, որ նոր չափորոշիչը տալիս է նույն հնարավորությունը, ինչ լեզվի խորացված ուսուցման պարագայում է․ Ժաննա Անդրեասյան

Ուսուցիչները նշում են, որ նոր չափորոշիչը տալիս է նույն հնարավորությունը, ինչ լեզվի խորացված ուսուցման պարագայում է․ Ժաննա Անդրեասյան
Գիրք նվիրելու օրվա առիթով այցելել էինք դպրոցներից մեկը, որն ընդգրկված է նաև նոր չափորոշիչները փորձարկող դպրոցների ցանկում։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Ուսուցիչներն առաջին հանդիպում-քննարկումներից, վերապատրաստումներից բավական ոգևորված էին ու, մասնավորապես, օտար լեզուների ուսուցման մասով նշում էին, որ ըստ էության՝ նոր չափորոշիչը տալիս է նույն հնարավորությունը, ինչ լեզվի խորացված ուսուցման պարագայում է ստացվում։
 
Իհարկե, խնդիրներ էլ ենք ունենալու և միասին փոխելու ենք, բայց ուսուցիչների պատրաստակամությունը՝ գնալ ընդառաջ փոփոխություններին և միասին անել այդ փոփոխությունը, ամենակարևոր բանն է»,- գրել է Անդրեասյանը:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում