ՆՆարե Ոսկանյան

Համաժողովրդական շարժումը խորհրդանշում է մեր անկոտրում կամքը. ԱՀ ներքին գործերի նախարար

Համաժողովրդական շարժումը խորհրդանշում է մեր անկոտրում կամքը. ԱՀ ներքին գործերի նախարար

ԱՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն այսօր՝ Արցախի վերածննդի օրը, ոստիկանության պետ գնդապետ Արտեմ Հարությունյանի, ոստիկանության և ԱԻ պետական ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր պանթեոն, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության համար անմահացած հերոսների հիշատակին, ծաղիկներ խոնարհել վերջին պատերազմում նահատակված ոստիկանների շիրիմներին: Կարեն Սարգսյանը կարևորել է օրվա խորհորդը, նշելով, որ այն մեր լինելիության, անվերջանալի պայքարի, ուժի ու կամքի խորհրդանիշն է: 33 տարի առաջ այս օրը՝ 1988 թվականի փետրվարի 20-ը, Արցախի պատմության մեջ բախտորոշ տարեթիվ է: Համաժողովրդական շարժումն իր մեջ ամփոփում է հաղթանակներ ու ձեռքբերումներ, խորհրդանշում մեր անկոտրում կամքը, երկրի վերածնունդը՝ անցյալն ու ներկան շաղկապող գաղափարներով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում