ԱԱրման Գալոյան

Վանաձորում «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ հոսպիտալացվել է 11-րդ պացիենտը

Վանաձորում «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ հոսպիտալացվել է 11-րդ պացիենտը

Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ հոսպիտալացվել է Վանաձորի ևս 1 բնակիչ, որը նույնպես փետրվարի 13-ին մասնակցել է տարեդարձի խնջույքին, որից հետո 10 բնակիչ հոսպիտալացվել էին ընդհանուր թուլություն, փսխում, լուծ, մինչև 38 աստիճան ջերմության բարձրացում ախտանշաններով:

Այսպիսով՝ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժումը շարունակում է 11 պացիենտ, նրանց վիճակը գնահատվում է բավարար:

Լաբորատոր հետազոտությունների արդյունքում 4-ի մոտ հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ հարուցիչը՝ տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում