ԱԱրման Գալոյան

Առատ տեղումներով պայմանավորված՝ առկա են դժվարանցանելի և սառցակալած ճանապարհահատվածներ. ՃՈ

Առատ տեղումներով պայմանավորված՝ առկա են դժվարանցանելի և սառցակալած ճանապարհահատվածներ. ՃՈ

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է, որ հանրապետության ամբողջ տարածքում առատ տեղումներով պայմանավորված՝ առկա են դժվարանցանելի և սառցակալած ճանապարհահատվածներ, ինչը հավելյալ խոչընդոտներ է ստեղծում երթևեկության անվտանգության համար: Մասնավորապես, սառցակալած են Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի և Նոյեմբերյանի ճանապարհահատվածները, իսկ Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների երթևեկության համար, Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են, Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

«Հաշվի առնելով վերը նշվածը՝ հորդորում ենք խուսափել երթևեկել տվյալ ճանապարհահատվածներով, մեքենան վարել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»,- հայտնում է ՃՈ-ն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում